Ի՞նչ դեր ունի ինտելեկտուալ մարդը պետական կառավարման մակարդակում. հարց վարչապետին

Հրապարակող՝

Վարչապետը անդրադարձել է սրճարանների ապամոնտաժման գործընթացին

Ամենադիտվածներ

Ապրիլի 22-ին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական և  ուսանողների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը հարց ուղղեց. «Ի՞նչ տեղ, դեր և նշանակություն պետք է ունենա ինտելեկտուալ մարդը՝ մասնավորապես այն մարդը, որն ունի կրթություն, գիտելիք, երկար տարիների փորձ, աշխարհայացք, սկզբունքներ, ազնիվ է պետական կառավարման մակարդակում, օրենսդիր, գործադիր մարմնում և ինչքանո՞վ է պահանջված նման մարդը հանրության կողմից»:

Վարչապետն պատասխանեց, որ այն օրակարգը, որ մեր առաջ դրված է, հնարավոր է լուծել առաջին հերթին միայն մտավոր աշխատանքով, և սա վերաբերում է ողջ օրակարգին՝ քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական:

«Միշտ է այդպես եղել, ուղղակի հիմա առավել լավ ենք դա գիտակցում, որ ինտելեկտուալ աշխատանքն է առաջընթացի շարժիչը: Էլի պետք է վերադառնանք հետևյալ թեմային. ունի կրթություն, գիտելիք, ունակություններ, այստեղ պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք սա ասելով: Օրինակ հարց՝ արդյո՞ք մեր բուհական համակարգը երաշխավորում է, կամ տնտեսագիտության ֆակուլտետը երաշխավորում է, որ այստեղից դուրս եկած ուսանողը, դիպլոմը ձեռքին, ունի կրթություն, գիտելիք, հմտություններ և կարող է լուծել կոնկրետ խնդիրներ, որովհետև ես, օրինակ, տպավորություն ունեմ, եթե սխալ եմ, ուղղեք, որ բոլոր դեպքերում չէ, որ այդպես է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենաթարմ