Յոգուրտների արտադրության մեջ սովորաբար օգտագործվում են կայունացուցիչներ, որոնք հայտնի են իրենց օգտակար բնական հատկություններով` կարագինան, ժելատին, պեկտին և օսլա: Պեկտինը, օրինակ, ունակ է օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը, ինչպես նաև նորմալացնել մարսողական պրոցեսները։
Յոգուրտը բնական հակաբիոտիկ է: Այս կաթնամթերքն ունակ է ոչնչացնել որոշ տեսակի վտանգավոր բակտերիաներ, ինչպես նաև օգնում է օրգանիզմին պայքարել սնկային վարակների դեմ։ Որոշ գիտնականներ նույնիսկ պնդում են, որ բնական յոգուրտը կարող է դանդաղեցնել ծերացումը։ Նրա արտադրած կաթնաթթունն ի վիճակի է ոչնչացնել այն բակտերիաները, որոնք աղիներում սննդի փտման հիմնական մեղավորներն են։

