Կորոնավիրուսային ի՞նչ սահմանափակումներ են մտնում ՀՀ-ում հոկտեմբերի 1-ից

Հայաստանի Հանրապետությունում սրվում է համաճարակային իրավիճակը։ Կորոնավիրուսով վարակման թվերը մեկ օրվա համար հասնում են արդեն միջինում 600-ի։

Իրավիճակով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից մտնում են հակահամաճարակային նոր սահմանափակումներ։

Նշված ամսաթվից սկսած՝ աշխատողները պետք է յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, որը կունենա առավելագույնը 72 ժամվա վաղեմություն։

Նշվում է, որ այս սահմանափակումը չի տարածվում այն աշխատողների վրա, որոնք ստացել են մեկ կամ ամբողջական դեղաչափ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, ունեն բացարձակ հակացուցումներ կամ էլ հղի են։

Ամենաթարմ