fbpx
Առողջապահություն

Ինչո՞վ է սպառնում եգիպտացորենի չափից շատ օգտագործումը

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Անդրեյ Բոբրովսկին լրագրողներին ասել է, որ եգիպտացորենի չափից շատ օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։

Ըստ մասնագետների՝ եգիպտացորենն օգտակար մթերք է, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով, հանքանյութերով և բբջանյութով։ Այն նաև օգտակար է սիրտ-անոթային համակարգի, մարսողական և նյարդային համակարգերի հիվանդությունների կանխարգելման համար, հայտնում է «Московский комсомолец»-ը։

Բոբրովսկին նաև հիշեցրել է, որ եգիպտացորենը բավական բարձր կալորիականություն ունի։

«Դա ամենօրյա օգտագործման մթերք չէ… Սեզոնին շաբաթը մի քանի անգամ կարելի է եգիպտացորեն ուտել։ Մեծահասակի օրական չափաբաժինը մոտ 200 գրամ է։ Մեկ կողրը լիովին բավական է, որպեսզի ապահովիի օրական նորմը»,- ասել է սննդաբանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ