Ռուս բժիշկները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կորոնավիրուսն աստիճանաբար «կլանում» պացիենտի թոքերը: Տեսանյութը հրապարակել է Baza պարբերականը իր Telegram-ալիքում:
Մասնագետների խոսքով՝ COVID-19 կորոնավիրուսի առանձնահատկություններից մեկը թոքերի սիմետրիկ ախտահարումն է բազմահատվածային բորբոքիչ փոփոխություններով:
Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ արված լուսանկարներում կարելի է տեսնել թոքերի հյուսվածքի խտացում, որն առաջանում է հիվանդության վաղ փուլում:
Այդ ժամանակ պացիենտները սկսում են բողոքել շնչառական դժվարությունից և հևոցից:
5-8-րդ օրը թոքերում խտացումը մեծանում է:
10-13-րդ օրը վիրուսային թոքաբորբը հասնում է գագաթնակետին:
Գրում է News-ը։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։