ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար գլխավոր հավակնորդներ Լիոնել Մեսսին, Վիրջիլ վան Դեյկն ու Կրիշտիանու Ռոնալդուն միմյանցից բավականին տարբերվող ընտրություն են կատարել:
Քվեարկության ժամանակ Մեսսին առաջնահերթություն է տվել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին, երկրորդ տեղում Մեսիի համար «Յուվենթուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ արգենտինացու լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:
Պորտուգալացի հարձակվող Ռոնալդուի եռյակը այսպիսի տեսք ունի՝ 1. Մատեյս դե Լիգտ, 2. Ֆրենկի դե Յոնգ, 3. Կիլիան Մբապե:
ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկը քվեարկել է հետևյալ հերթականությամբ. 1. Լիոնել Մեսսի 2. Մոհամեդ Սալահ 3. Սադիո Մանե:
Նշենք, որ մրցանակը նվաճեց Լիոնել Մեսսին: