Հայտնի է, թե ինչքան է օմիկրոնը պահպանվում մաշկի վրա

Ճապոնացի գիտնականների նոր հետազոտությամբ պարզ է դարձել, որ  «օմիկրոնը» շտամը կարող է ավելի երկար պահպանվել մարդու մաշկի վրա, քան կորոնավիրուսի նախորդ տարբերակները։ Հետազոտությունը հրապարակվել է BioRxiv պորտալում։

«Օմիկրոնը» պլաստիկե մակերևույթների վրա պահպանվել է 193,5 ժամ, այսինքն՝ 8 օր։

Մաշկի վրա «Օմիկրոնը» մնում է ավելի քան 21 ժամ։ Մահացածների մաշկի նմուշներում ուհանյան շտամի պահպանումը կազմել է 8․6 ժամ։

Խորհուրդ է տրվում օգտագործել ձեռքերի ախտահանիչ միջոցներ, քանի որ դրանք 15 վայրկյան անց ոչնչացնում են վիրուսները։

Ամենաթարմ