Մերձմոսկովյան Կուբինկայում կործանվել է Իլ-112Վ ռազմատրանսպորտային ինքնաթիռի փորձանմուշը, պատահարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Միջադեպի պատճառները կպարզի հատուկ հանձնաժողովը։
Համացանցում արդեն հայտնվել է ինքնաթիռի կործանման տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը սկսում այրվել, հետո թեքվում է ու ընկնում։
Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Նշենք, որ Իլ-112Վ-ը Վորոնեժի ավիացիոն գործարանի արտադրության նոր սերնդի թեթև տրանսպորտային ինքնաթիռ է: Այն փոխարինելու է Ան-24-ին և Ան-26-ին։ Նախատեսված է զինծառայողների, սպառազինության, թեթև տեխնիկայի և այլ բեռների տեղափոխման ու դեսանտավորման համար (մինչև հինգ տոննա առավելագույն զանգվածով):