fbpx
Աշխարհ

InSight-ը առաջին սարքն է տեղադրել Մարսի մակերևույթին

Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանն առաջին անգամ Մարսի վրա սեյսմաչափ Է տեղադրել: Այդ մասին իր կայքում հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA), նշելով, որ սա առաջին նմանօրինակ սարքն Է, որը տեղադրվել Է այլ մոլորակի մակերևույթին:

«InSight կայանն առաջին սարքն Է տեղադրել Մարսի մակերևույթին՝ դրանով իսկ կատարելով իր առաքելության հիմնական խնդիրներից մեկը։ Դրանից ստացված նոր լուսանկարներում երևում Է, որ սեյսմաչափը գետնի վրա Է», – նշում են վարչությունում:

NASA-ի տեղեկատվության համաձայն, այս սարքը՝ Seismic Experiment for Interior Structure-ը (SEIS), գիտնականներին թույլ կտա հասկանալ Մարսի ներքին կառուցվածքը՝ ուսումնասիրելով գետնի տատանումները կամ այսպես կոչված մարսացնցումները: Վերլուծելով այն, թե ինչպես են սեյսմիկ ալիքները տարածվում Մարսի պատյանի միջով, հետազոտողները հույս ունեն որոշել յուրաքանչյուր շերտի խորությունն ու կազմությունը: «Մակերևույթի վրա սեյսմաչափ օգտագործելը նման Է հեռախոսն ականջին դնելուն:-Մենք ցնծության մեջ ենք, որ հնարավորություն ունեցանք սեյսմիկ ալիքները «լսել» ինչպես Մարսի մակերևույթից, այնպես Էլ նրա խորքից», – նշել Է SEIS-ի առաջատար կոնստրուկտոր Ֆիլիպ Լոնիոնեն։

Սարքը, որը չափում Է մարսացնցումները, ստեղծվել Է Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNES) կողմից` մի ամբողջ շարք համաշխարհային գիտական կենտրոնների աջակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ