fbpx
Սպորտ

Ինտերը նոր տրանսֆերային նպատակ ունի

Միլանի «Ինտերը» պատրաստվում է ձևակերպել շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

Հաղորդվում է, որ Ռոդրիգեսը մեկ տարվա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ և կմիանա ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսի վերջին ավարտվել է «Տորինոյի» հետ պայմանագրի ժամկետը:

«Ինտերը» դիտարկում է Ռիկարդո Ռոդրիգեսին որպես Բուչանանին փոխարինող, ով հուլիսի սկզբին վնասվածք էր ստացել։

Միլանի «Ինտերի»՝ աջ պաշտպանի դիրքում հիմնական տրանսֆերային նպատակներից մեկն էր նաև «Ալկմարի» ֆուտբոլիստ Յուկինարի Սուգիվարան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ