Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին Միլանի «Ինտերը» և «Նապոլին»: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը կարողացավ հաղթանակ տանել 3:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի կղմից․ վերջինս 33-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: 39-րդ րոպեին «Նապոլի»-ի հարձակվող Արկադիուշ Միլիկը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 62-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձավ «Ինտեր»-ի երրորդ գոլի հեղինակը:
Ներկայումս «Ինտերն» ունի 45 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, իսկ «Նապոլին» 8-րդն է՝ 24 միավորով: