Իտալիայի Ա սերիայի 2019/20 մրցաշրջանի մեկնարկային տուրի վերջին խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի հուրընկալել էր «Լեչչեին»։
«Ինտերը» հիասքանչ տեսք ուներ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ առաջին խաղում։ 21-րդ րոպեին Մարսելո Բրոզովիչը հեռահար գեղեցիկ հարվածով առաջ մղեց տանտերերին։ Երեք րոպե անց ոչ պակաս հիասքանչ հարվածով հաշիվը կրկնապատկեց Ստեֆանո Սենսին։
Երկրորդ կեսում «Ինտերը» շարունակեց վստահ խաղ ցուցադրել։ 60-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն, օգտվելով մրցակցի դարպասապահի ոչ այդքան հաջող խաղից, «Ինտեր»-ի կազմում խփեց իր առաջին գնդակը։ 84-րդ րոպեին Անտոնիո Կանդրեվան չքնաղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 4-0։

