fbpx
Աշխարհ

Բոլիվիան G7-ի երկրներից օգնություն է խնդրել Ամազոնի անտառների հրդեհները կանխելու համար

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը G7-ի անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է Բոլիվիա, որ ղեկավարները երկրին օգնեն Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարում: Այս մասին երկրի նախագահը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Մենք ողջունում ենք G7-ի դիրքորոշումը, որը պատրաստակամություն է արտահայտում Ամազոնի անտառային հրդեհների հետևանքով տուժած երկրներին օգնություն ցուցաբերելու: Մենք նախագահ Էմանուել Մակրոնին և նրա գործընկերներին հրավիրում ենք Բոլիվիա՝ համագործակցության խոստումներն ի կատար ածելու»,- գրել է Մորալեսը:

Նրա խոսքով՝ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը նախատեսում է զարգացած երկրների պարտավորությունները շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանման հարցերում:

«G7-ի անդամ երկրները պետք է հասկանան, որ Ամազոնում բռնկված հրդեհներն անհանգստությունից գործողությունների անցնելու հրատապ ահազանգ են»,- հավելել է Բոլիվիայի նախագահը:

Մորալեսը նաև ընդգծել է, որ հրդեհների պատճառով դադարեցնում է նախագահական ընտրություններից առաջ իր նախընտրական քարոզարշավը:

Ավելի վաղ Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սանտա Կրուս դեպարտամենտում հրկիզվել է ավելի քան 700 հազար հեկտար անտառ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ