fbpx
Արցախ

Իոաննիսյանը ներկայացրել է Արցախի ընտրությունների դիտորդության բյուջեն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի ընտրությունների դիտորդության բյուջեն

Ինչպես գիտեք, Կառավարությունը որոշել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին» 16.200.000 դրամ դրամաշնորհ հատկացնել` Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդության համար:

Այդ գումարով մենք կիրականացնենք ոչ միայն 90 դիտորդներով ընտրական տեղամասերի (տերմինաբանորեն՝ կարճաժամկետ) դիտարկում, այլև ընտրողների իրազեկման արշավ ու մեդիա-մոնիթորինգ:

Համեմատության համար ասեմ, որ 600 տեղամասին դիտորդներով 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների դիտորդությանը, ընտրողների իրազեկմամբ, մեդիա-մոնիտորինգով, երկարաժամկետ դիտորդությամբ ու բազում այլ բաղադրիչներով, ծախսվել է մոտ 141 միլիոն դրամ: Իսկ ահա նույն թավականին կոմպակտ Երևանի ընտրությունների (250 դիտորդով) դիտորդությունը, մեդա-մոնիտորինգն ու ընտրողների իրազեկումը արժեցել է մոտ 26 միլիոն դրամ:

Ընդորում, շատ բաներ Երևանից 350 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտում ու Արցախի շրջաններում իրականացնելը շատ ավելի թանկ է, քան Երևանում և ՀՀ մարզերում (փորձագետների գնալ-գալ, հյուրանոց և այլն):

Ու քանի որ միշտ սատարել ենք պետական բյուջեի ծախսման առավելագույն թափանցիկությունը, հրապարակում ենք ծրագիրը, որն իրականացնելու ենք հայաստանյան հարկատուների հաշվին:

Բոլոր ծախսերը լինելու են հիմնավորող փաստաթղթերով (ինչպես միշտ): Խնայված գումարը, եթե լինի, ամբողջությամբ վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե:

Հ.Գ. Իմիջայլոց, 16,2 միլիոն դրամը դա «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոտ 5 ամսում վճարված հարկերի չափն է… Այսինքն, անգամ այս տարի մենք պետությանը ավելի շատ փող ենք տվել, քան ստացել:

Հ.Հ.Գ. Այդ 16,2 միլիոնից մինիմում 2 միլիոնը հենց սեպտեմբեր ամսին կմտնի Արցախի Հանրապետության բյուջե: Գումարի մեծ մասը (գրեթե ամբողջը) մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարվելու է արցախցիներին ու արցախյան կազմակերպություններին»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ