Թարմացված 15.4 տարբերակով iOS օպերացիոն համակարգը iPhone-ին նոր գործառույթների հնարավորություն կտա: Նորարությունը կվերաբերի միայն iPhone 12 և 13 մոդելներին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ծրագրավորողներին:
Խոշոր փոփոխությունն է սպասվում Face ID համակարգին, որին սովորեցրել են օգտատիրոջը ճանաչել դիմակով: iPhone-ի ինֆրակարմիր սկաները կկարողանա հաշվարկել աչքի շուրջի հատվածի յուրահատկությունները:
Այլ նորարությունների թվում նշվում է պարտադիր 120 Գհ հաճախականությունը միայն iPhone 13 Pro և Pro Max մոդելների հավելվածներում:
Թարմացված iOS-ը ներբեռնման համար հասանելի կլինի մարտին, որի հետ մեկտեղ կներկայացվեն նաև iPhone SE3-ը, iPad Air-ը և այլ նորույթներ: