Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը կայուն Է

Հրապարակող՝

Չինաստանին տեղեկություն տալու համար ԿՎՀ նախկին սպա է ազատազրկվել

Ամենադիտվածներ

Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել: Այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեի Սահմանապահ ծառայությունը, տեղեկացնում է:

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը բնորոշվում է որպես հարաբերականորեն կայուն: Գիշերն անցել է հանգիստ, պատահարներ չեն արձանագրվել: Կողմերի աշխատանքային հանձնախմբերը շարունակում են իրադրության ապաէսկալացիայի և պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի և միջոցների հետքաշման շուրջ համաձայնությունների կատրաման ստուգման միջոցառումների անցկացումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Շարունակվում են սահմանամերձ տարածքները չպայթած արկերից, ականներից, ռազմամթերքից և այլ պայթյունավտանգ միջոցներից մաքրման և վնասազերծման աշխատանքները»,- նշել են սահմանապահ ծառայությունում: Բախման գոտու ականազերծումն սկսվել է սեպտեմբերի 20-ին: Իրադրությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սրվել է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի պնդմամբ՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում և գրավել մարտական դիրքեր:

Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր է առել փոխհրաձգություն: Սեպտեմբերի 17-ին Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը հայտնել Է Օշի մարզի գնդակոծման մասին: Ղրղզստանի իշխանությունները սահմանամերձ գյուղերից տարհանել են շուրջ 140 հազար քաղաքացու: Սեպտեմբերի 18-ից Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը չի հայտնել նոր միջադեպերի մասին, իսկ սեպտեմբեի 19-ին երկու երկրների Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներն ստորագրել են արձանագրություն սահմանից զորքերի հետքաշման և խաղաղության հաստատման մասին: Ղրղզական կողմից բախման հետևանքով զոհվել Է 59 մարդ, շուրջ 200-ը՝ վիրավորվել:

 

Ամենաթարմ