Իրանի իրավապահ մարմինները վերջին շրջանում ձերբակալել են մոտ 3000 մարդու, որոնք մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապերի և զանգվածային անկարգությունների մասնակցության համար։ Այս մասին տեղեկացնում է Tasnim գործակալությունը։ Դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերը, որոնք տեղի են ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և գնաճի ֆոնին, հանգեցրել են բախումների և անկարգությունների, որոնց ընթացքում զոհվել են բազմաթիվ մարդիկ։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնում են, որ զոհերի թիվը գերազանցում է 2500-ը, սակայն Իրանի ԱԳ նախարարի խոսքով, իրական թիվը մի քանի հարյուր է։
Իրավապաշտպան խմբերը նաև նշում են, որ ավելի քան 18,000 մարդ ձերբակալվել է, իսկ իշխանությունները հայտնել են, որ իրավապահ մարմինների մոտ 40 աշխատակից մահացել են անկարգությունների ընթացքում։ Իրանի անվտանգության ուժերը երեք նահանգներում բերման են ենթարկել ավելի քան 470 հոգու, որոնք համարվում են բռնի անկարգությունների կազմակերպիչներ։ Նշվում է, որ ձերբակալվածները ներգրավված են եղել անվտանգության ծառայության աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանությունների, ինչպես նաև ռազմական կենտրոնների վրա հարձակումների մեջ։

