Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Հրապարակող՝

Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը

Ամենադիտվածներ

Իրանի բանակի ռազմածովային ուժերն Աստարայի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հակաօդային պաշտպանության զորավարժություն են անցկացրել, մշակվել են հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ, խոցվել են պայմանական թիրախներ, հայտնում է IRNA-ն։

Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից:

Զորավարժանքները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության ֆոնին՝ հուլիսի 30-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Բեյրութում շիա Հեզբոլլահ շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանություններից հետո։
Սպանությունների համար Իրանը մեղադրել է Իսրայելին և հայտարարել, որ պատասխան քայլեր կձեռնարկի:

Ամենաթարմ