ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնաբանել է Ջիբրալթարում իրանական նավթ տեղափոխող նավթատար տանկերի կալանումը: Նա հայտարարել է, որ դա գերազանց նորություն է:
Բոլթոնը հայտարարել է, որ իրանական նավթով լցված տանկերը գնում էր Սիրիա: Նրա խոսքով՝ ԱՄՆ -ն կշարունակի խանգարել Իրանին նավթ վաճառել:
Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակը Ջիբրալթարում կանգնեցրել է Grace 1 նավթակիր տանկերը: Բրիտանական նավաստիները կասկածներ են ունեցել, որ տանկերն իրանական նավթահումք է տեղափոխում Սիրիա՝ անտեսելով Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Հաղորդվում է, որ տանկերը դուրս է եկել Իրանից, որը Սիրիայի կառավարության դաշնակիցն է: Նավթը, ըստ ենթադրությունների, պետք է տեղափոխվեր Սիրիայի Բանիյաս քաղաքի նավթամշակման գործարան, որը ենթարկվում է ԵՄ-ի պատժամիջոցներին:

