Քաղաքականություն
12:45 12/12/2018

Իրանի ԱԳՆ ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները

Իրանի ԱԳՆ ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին՝ ընտրություններոը որակելով որպես «հարեւան երկրում ժողովրդավարական փոփոխությունների միտում»։

Հասեմին հույս է հայտնել, որ նոր կառավարության ձեւավորմանը կհետեւեն Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնումը՝ տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով, հաեւանների հետ հարաբերությունները միշտ հատուկ տեղ են զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք կարեւոր ազդեցություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման եւ անվտանգության վրա:

Հասեմին նաեւ ընդգծել է, որ աշխարհագրորեն մոտ լինելու արդյունքում Իրանի եւ բոլոր հարեւանների միջեւ հաստատվել են խորը մշակութային ու պատմական կապեր, ինչին Թեհրանը մեծ նշանակություն է տալիս։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ