Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու

Հրապարակող՝

Հոկտեմբերի 14-ից կգործարկվի լուսանկարահանող արագաչափ նոր սարք

Ամենադիտվածներ

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն:

Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առևտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։

Ըստ աղբյուրի՝ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած բարդությունները:

Ամենաթարմ