fbpx
Աշխարհ

Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի պարտությամբ․ Գլխավոր շտաբի պետ

Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի լիակատար պարտությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին:

«Եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը գործողություններ ձեռնարկեն մեր երկրի դեմ, մենք վճռական պատասխան կտանք։ Իրանի նկատմամբ ագրեսիայի միակ արդյունքը կարող է լինել պարտությունն ու գերի ընկնելը»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու Իրանի սպառնալի գործելակերպը, որին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են սեպտեմբերի 14-ին թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհելու մեջ:

Ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետևանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը:

«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին: Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, որ մենք ռազմական դիմակայություն չենք ցանկանում»,-ասել է Զարիֆը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ