Իրանի և Չինաստանի ֆինանսական և բանկային գործառնությունները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի: Այդ մասին հայտնել է Իրանի և Չինաստանի առևտրի համատեղ պալատի փոխնախագահ Մուհամեդ Ռեզա Հարիրին, գրում է Кayhan թերթը:
Հարիրին նշել է, որ երկու երկրների միջև ֆինանսական և բանկային հարաբերությունների վերսկսման վերաբերյալ սկզբունքային համաձայնության կողմերը հասել են անցյալ շաբաթ: Հաղորդվում է, որ երկու երկրների միջև ֆինանսական հարաբերությունների օպերատոր է լինելու Bank of Kunlun Co-ն:
Նշենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ` 2009 թվականին Bank of Kunlun Co-ն վերահսկվում էր Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի (CNPC) կողմից:
2012 թվականին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Bank of Kunlun Co-ի նկատմամբ՝ Իրանի ազգային նավթընկերության և նավթային միջազգային առևտրով զբաղվող իրականակ ընկերության հետ համագործակցության համար: Ի պատասխան, Պեկինը պահանջել է, որ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին չինական բանկի նկատմամբ: