Իրանի նավթային լցանավն ազատ է արձակվել Սաուդյան Արաբիայից

Կիրակի Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին հայտնել էր նավթային լցանավի ազատման մասին, որը ձերբակալվել էր մայիսին Սաուդյան Արաբիայի Ջիդա նավահանգստում։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:

Նրա խոսքով՝ շաբաթ Happiness 1 նավթային լցանավը Ջիդա նավահանգստից ուղևորվել է դեպի Պարսից ծոց:

Իրանյան նավթային լցանավը, որը Կարմիր ծովով տեղափոխվում էր դեպի Սուեզի ջրանցք, վթարվել էր Ջիդա նավահանգստի մերձակայքում:

Իրանյան նախարարը նաև նշել էր Իրանում նավթային լցանավի վերանորոգման մասին:

Ամենաթարմ