Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Հոսեյն Բագերին երկօրյա այցով կժամանի Բաքու. հայտնում է Report-ը:
Նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Կքննարկվեն ռազմական և սահմանապահ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ահաբեկչության և տարածաշրջանի զարգացման հետ կապված հարցեր:
