Իրանում չեղարկվել է iPhone ապրանքանիշի հեռախոսների գնման արգելքը, որը սահմանվել էր ավելի քան մեկուկես տարի առաջ։
«iPhone -ի ներկրկման հետ կապված մանրամասների ու կարգի մասին կհայտարարվի առաջիկայում»,- հայտարարել է հեռահաղորդակցության նախարար Սաթար Հաշեմին X-ի իր էջում, գրում է Ազատությունը:
Պաշտոնյան շեշտել է, որ այդ որոշմանը աջակցում է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Արգելքը բացատրվել էր տնտեսական ցավոտ պատժամիջոցների բախված երկրում արտարժույթով ծախսերի սահմանափակմամբ։ Խոսքը միայն iPhone -ի վերջին մի քանի մոդելների մասին էր։ Ամերիկյան «տեխնոլոգիական հսկան» Իրանում պաշտոնական ներկայություն չունի՝ Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։
