Իրանում համացանցի հասանելիություն չկա․ ակցիաները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Իրանում անկարգություններ են տեղի ունենում վառելիքի գների բարձրացման պատճառով: Դրանք ներկայացված են CBC-ի հրապարակած տեսանյութում։

Նշենք, որ երկրում համացանցի հասանելիություն չկա։

Նոյեմբերի 15-ին Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ Սա հանգացրել էր երկրում բողոքի ալիքի բարձրացման։

Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում: Տեղական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 12-ից մինչեւ 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ եւ վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար: Իրանում ավտոմոբիլային տրանսպորտը շատ մեծ տեղ է զբաղեցնում տնտեսությունում, երկրում կան երկաթուղիներ, բայց դրանք այնքան էլ զարգացած չեն տեղանքի ռելիեֆի պատճառով:

Ավտոմոբիլային տրանսպորտը հզոր դիրքեր է զբաղեցնում տնտեսությունում, և վառելիքի գների բարձրացումը միանգամից կհանգեցնի բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գների բարձարցման: Փորձագետները նշում են, որ Իրանը Վաշինգտոնի կողմից կոշտ ճնշման պայմաններում է, երկրի տնտեսությունը վիթխարի դժվարություններ է կրում, իսկ վառելիքի գների բարձրացումը լուրջ սպառնալիքներ է ստեղծում:

Ամենաթարմ