Ի դեպ․ Իրանում հեղափոխությունն անխուսափելի է․ դա պարզապես ժամանակի հարց է

Հրապարակող՝

,

Arman Vardanyan

Ամենադիտվածներ

Իրանում տեղի ունեցող գործընթացների մասին Արման Վարդանյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում
ԽՍՀՄ-ից հետո աշխարհում ոչ մի փակ կամ կիսափակ տնտեսություն չի կարողացել հաղթահարել խորացող համակարգային ճգնաժամը։ ԽՍՀՄ-ի դեպքում դա ժամանակավորապես հաջողվեց միայն միլիոնավոր բռնադատվածների անվճար շահագործման հաշվին։
Իրանը փակվել է ոչ թե սեփական ընտրությամբ, այլ՝ պատժամիջոցների արդյունքում։ Նա այդ կերպ դարձել է կիսափակ, հանքահումքային տնտեսություն։
Ինչպես բոլոր նման մոդելներում, ճգնաժամի առաջին ազդանշանն ազգային արժույթի արժեզրկումն է։ Երբ փողը փլվում է, բիզնեսը դառնում է գերռիսկային, իսկ հասարակությունը՝ պայթյունավտանգ։
1979-ի հեղափոխության մասին կա մի կարևոր մոռացված ճշմարտություն․
Շահի դեմ պայքարող հիմնական ուժերը մարքսիստներ էին՝ կրթված, գաղափարապես ձևավորված, մեծամասամբ Ֆրանսիայում ուսանած։ Իրանում կային ավելի քան 200 մարքսիստական խմբեր՝ մի մասը ԽՍՀՄ-ի, մի մասը Արևմուտքի ազդեցության տակ։
Իշխանության հասնելու համար կրոնը օգտագործվեց որպես տեխնոլոգիա։ Մոլլաների հետ դաշինքը դարձավ այն գործիքը, որը միավորեց պառակտված ընդդիմությանը։ Արդյունքում մարքսիզմը հետ մղվեց, իսկ պետությունը կառուցվեց կրոնական կառավարման մոդելով, որտեղ հավատքը կապվեց իշխանության հետ։
Սա է Իրանի ժողովրդի տակ դրված ամենամեծ ականը։
Մոլլաների մերժումը կարող է վերածվել կրոնից համատարած հրաժարման։ Բայց նոր հավատք, նոր արժեքային համակարգ մի շաբաթում չի ձևավորվում։
Այդ վակուումը կարող է բերել երկարատև քաոսի՝ մեր անմիջական հարևանությամբ։
Վերջնարդյունքը կարող է լինել ամեն ինչ՝
ծայրահեղ ազատական Իրան,
նոր բռնապետություն,
կամ նույնիսկ գաղափարապես լրիվ այլ պետություն։
Մի բան հստակ է․
փոփոխությունը անխուսափելի է, բայց դրա գինը՝ անկանխատեսելի։

Ամենաթարմ