Իրանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. Մայք Պոմպեո

Հրապարակող՝

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղացանկ

Ամենադիտվածներ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ սեփական արտադրության արբանյակով իրանական հրթիռակրի արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Պոմպեոն ընդգծել է, որ հրթիռակրի արձակումը ենթադրում է տեխնոլոգիաների օգտագործում, որոնք, փաստացի, նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են բալիստիկ հրթիռների ստեղծման մեջ։

«Այդ արձակումը նման զենք ստեղծելու վերջնական նպատակին տանող ճանապարհի վրա Իրանի փաստացի առաջխաղացում է», – եզրափակել է Պոմպեոն։

Ամենաթարմ