Աշխարհ

Իրանը միջուկային զենք չի մշակի կրոնական դրդապատճառներով

Интерфакс-ի հաղորդմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք չի մշակի մեծ ծախսերի և կրոնական համոզմունքների հետ եղած հակասության պատճառով։

«Որովհետև բազմաթիվ անպետք ծախսեր են, և թշնամին էլ գիտի, որ մենք այն չեն կիրառի», – հայտարարել է Խամենեին։

Հոգևոր առաջնորդը նշել է, որ խնդիրը ոչ թե տեխնոլոգիական հնարավորություններն են, այլ կրոնի հետ հակասությունը։

«Ոչ թե ԱՄՆ-ի պատճառով, այլ որովհետև մենք կարծում ենք, որ դա արգելված է կրոնով», – ասել է հոգևոր առաջնորդը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ