fbpx
Աշխարհ

Իրանն մտադիր է ակտիվացնել Արաքի միջուկային կայանը

Իրանը հայտարարել է, որ մտադիր է ակտիվացնել աշխատանքներն Արաքի միջուկային կայանում: Այս մասին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Վերջինս նշել է, որ Իրանն այսօրվա դրությամբ ունի 24 հազար կիլոգրամ հարստացված ուրան, ինչը բազմիցս գերազանցում է 2015 թվականի պայմանագրով սահմանված 300 կիլոգրամի շեմը:

Իրանը մայիսին հայտարարել է, որ ի պատասխան Միացյալ Նահանգների պատժամիջոցների՝ աստիճանաբար հրաժարվելու է 2015 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորություններից:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ