fbpx
Աշխարհ

Իրանը ժամանակավորապես փակում է հարևանների հետ սահմանը

Իրանի Իսլամական Հանրապետությունը 15 օրով փակում է ցամաքային սահմանները հարևանների հետ։

Այս մասին տեղեկացրել է Իրանի մաքսային ծառայության խոսնակը։

Նա նշել է, որ սահմանափակումը կապված է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման վտանգի հետ։

Խոսքն այստեղ Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի հետ սահմանների մասին է։

Նշենք, որ Իրանում արդեն իսկ գրանցվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Թուրքիայի հետ իրանի սահմանը 15 օրով փակելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ