Իրանը խնդրել է Սուդանին թույլ տալ իրեն մշտական ​​ռազմածովային բազա հիմնել Կարմիր ծովում

Ամենադիտվածներ

Իրանը Սուդանին խնդրել է թույլ տալ իրեն Կարմիր ծովում մշտական ​​ռազմածովային բազա ստեղծել, գրում է The Wall Street Journal (WSJ) ամերիկյան պարբերականը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի, Սուդանը մերժել է Կարմիր ծովի իր ափին ռազմածովային բազա բացելու Իրանի խնդրանքը, չնայած Թեհրանը զենք և անօդաչուներ է ուղարկում Սուդանի զինված ուժերին՝ Մուհամեդ Համդան Դագալոյի գլխավորած Արագ արձագանքման ուժերի հետ քաղաքացիական պատերազմում:

Սուդանի ռազմական հրամանատարության հետախուզության խորհրդական Ահմադ Հասան Մոհամեդ Մոհամեդը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ռազմածովային բազայի կառուցման Իրանի նպատակը դեպի Սուեզի ջրանցք և Իսրայել ծովային փոխադրումները վերահսկելն է:

Ամենաթարմ