Իրավապահները Սեյրան Սարոյանի տուն եկել են հայտնի քրեական հեղինակության համար․ «Ժամանակ»

Ամենադիտվածներ

«Ժամանակ»-ը գրում է.

«Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ:

Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը և ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ: Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելիս են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանևսկոյի ժամանման մասին:

Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով և միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

Ամենաթարմ