Աշխարհ

Իրավիճակը շատ լուրջ է, բայց Ուկրաինա ներխուժման մտադրություն տեսանելի չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայից արձագանքել են ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ իրավիճակը շատ լուրջ է, քանի որ տասնյակ հազարավոր ռուս զինվորներ գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին, սպասվում են զորավարժություններ, բայց մինչ օրս տեղեկություն չունենք այն մասին, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ներխուժել։

Լը Դրիանի խոսքերը փոխանցում է France 2 հեռուստաալիքը։

ԱԳՆ ղեկավարն ասել է, որ այժմեական առաջնահերթությունները պետք է լինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ