fbpx
Առողջապահություն

Տարբեր են իրավիճակները, ու հնարավոր է՝ ուրիշ որոշումներ կայացվեն․ Արսեն Թորոսյան

Հունիսի 10–ին Facebook-ի ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է կորոնավիրուսի պայքարում իշխանության և առողջապահության նախարարության թույլ տված սխալներին։

«Ես չէի անդրադառնա այդ հարցին, եթե նման մտքեր չլսեի նաև մեր գործընկերների կողմից։ Ուզում եմ այսօր անկեղծ լինել ձեզ հետ և միգուցե նաև ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել և նաև բացատրեմ, թե որոշումների կայացման գործընթացում մենք ինչ ինֆորմացիայով, գիտելիքով ենք առաջնորդվել։ Առաջինն ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ այս հիվանդությունը ամբողջ աշխարոհւմ կա և պատահական չէ, որ այն կոչվում է նոր կորոնավիրուսային հիվանդություն և բազմաթիվ հարցեր կար, որ մինչ օրս այդ հիվանդության վերաբերյալ պարզ չէ, սկսած, թե 1 հոգին քանի՞ հոգու է վարակում նորմալ պայմաններում, ինչքա՞ն ծանր է այն ընթանում, քանիսի՞ մոտ է խիստ ծանր, քանիսի մոտ է թեթև, արդյոք ասիմպտոմ դեպքեր լինո՞ւմ են, թե՞ չեն լինում, ինչքա՞ն է տևում ինկուբացիոն շրջանը, արդյոք դիմակն օգնո՞ւմ է ընդհանուր ազգաբնակչության մոտ կրելու դեպքում, ի՞նչ դեղեր են ազդում այս հիվադության բուժման վրա և այլն»,– ասել է նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ շատ քիչ երկրներ են եղել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ի սկզբանե ձեռնարկած գործողությունները չեն փոփոխել, և այդ անորոշություններն են եղել պատճառը, որ ինչ–որ բանում հապաղել են. «Որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, բայց չենք կայացրել, որովհետև վստահ չենք եղել, որ դա այդպես է և ես չեմ վարանի ասել, որ այո, միգուցե պետքէ ներողություն խնդրեմ, որ մենք ինչ–որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել»։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ