Իռլանդական ավիաընկերությունը հրաժարվել է ռուսական 100 ինքնաթիռների շահագործումից

Հրապարակող՝

Իռլանդական ավիաընկերությունը հրաժարվել է ռուսական 100 ինքնաթիռների շահագործումից

Ամենադիտվածներ

Իռլանդական CityJet ավիաընկերությունը հրաժարվել է ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռների շահագործումից: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն:

Աղբյուրը հայտնում է, որ ներկայում ավիաընկերության պաշտանական կայքից հեռացվել են ինքնաթիռի մասին բոլոր հիշատակումները: Հեռացված է նաև Sukhoi Superjet ինքնաթիռի մասին տեղեկատվության բաժինը:

Հիշեցնենք, որ ռուսական օդանավերից հարաժարվելու ծրագրերի մասին առաջինը հայտարարել է «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուբցովը:

CityJet ընկերությունը եվրոպական միակ կազմակերպությունն էր, որ շահագործում էր ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռը: Հաղորդվում է, որ պայմանագրի համաձայն՝ ընկերությունը նախատեսում էր ձեռք բերել այսպիսի 15 ինքնաթիռներ, սակայն, դրանց թիվը ներկայում 7-ն է:

Փոխանցում է shantnews.am-ը։

Ամենաթարմ