Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է բացվել: Տաճարը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվամբ: Ցուցահանդեսը բացվել է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
«Լուսանկարների այս ցուցադրության շնորհիվ տաճարի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայկական խաչքարերն ու հասկանալու դրանց տարբերությունը իռլանդական հուշարձան-խաչերից»,- գրում է իռլանդական CatholicIreland.net-ը:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Սուրբ Երրորդության տաճարում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: