Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոն մեծ հավանականությամբ կարող է կարիերան շարունակել իտալական «Միլանում»։
Բանն այն է, որ միլանյան ակումբը հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով, իսկ վերջինս էլ տվել է իր համաձայնությունը տեղափոխվել «Միլան»։
Այս մասին հայտնում է Todo Fichajes-ը։
Նշվում է, որ Իսկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։
Տեղափոխությունը կարող է կայանալ առաջիկա ձմեռային տրանսֆերի ժամանակ։