Ազատ Լրահոս

ՀՀ իշխանությունների արժեքաբանական իրարամեժությունները. ընտրություն ժողովրդավարության և բնապետության մեջ

Բելոռուսիայում տիրող հեղափոխական գործընթացները մեծ աժիոտաժ են առաջացրել հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Հստակ ընդգծվում են ժողովրդավարության կողմնակիցները, որոնք ցանկանում են բարեկամական երկրի ժողովուրդը հասնի իր կամքի արտահայտմանն, իսկ հակաժողովրդավարական ուժերը՝ բնականաբար, ցանկանում են, որ մնա լճացած ու բռնատիրական ռեժիմի ղեկավար Լուկաշենկոն։

Այս խնդրով արտահայտվել է նաև ՀՀ վարչապետը՝ շնորհավորելով Լուկաշենկոյին «տարած հաղթանակի» համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով իշխանության է եկել ժողովրդի կամքով, ջատագով է եղել ժողովրդավարության կայացմանը, այժմ իր շնորհավորանքով հակասում է իր հայտարարած կառավարման արժեհամակարգին։ Նրա շնորհավորանքի և առհասարակ վարած արտաքին քաղաքականության հիմնավորումները ներկայացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, ով Ազատություն ռադիոկայանին հարցազրույց տալիս նշում է, որ իրենց իշխանությունը հեղափոխության ժամանակ չի դրել ՀՀ արտաքին քաղաքականությունը փոխելու խնդիր ի սկզբանե, և հետևաբար այդ տրամաբանության մեջ էլ առաջ են շարժվում, ընդհուպ՝ շնորհավորանքը։

Այս հայտարարությունների ու դիրքորոշումների քողի տակ, իհարկե, թաքնված է իրականությունը, որը միայն ու միայն խոսում է մեր իշխանության արժեքաբանական իրարամերժության և իշխանատենչության անհարկի դրսևորման մասին։

Ինչպե՞ս է արժեքաբանորեն իրարամերժ գործող իշխանությունը։ Բռնապետական երկրների շարքում դասվելով և ցանկանալով մնալ այդտեղ՝ ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր, և, հիրավի, լինելով ժողովրդավարական բարձր ստանդարտներով իշխանության եկած վարչակազմ՝ շնորհավորում է բռնաբարված ընտրություններով, իշխանությունը սպանությոնով ու բռնություններով պահող բածկային ու խոսում մեր երկու երկրների ամուր բարեկամության մասին։ Երկու հիմանարար իրարամերժ խոսքերն ու քայլերը հակասությունների մեջ են դնում իշխանություններին, ինչը, բնականաբար, գիտակից հասարակության մոտ ձևավորում է հիմնավոր կարծիք, որ գործող իշխանությունը կեղծել է իր արժեքաբանական էությունը՝ քողարկվելով ժողովրդավարության հրովարտակների ներքո կամ գտնվում է երրորդ կողմի ազդեցության ներքով։

Ինչպե՞ս է այս ամենը խոսում վարչակազմի ղեկավարների իշխանատենչության մասին։ Բելոռուսական շարժումը բացում է իրենց հասարակությանը և ցանկացած ոք, ինչպես հայկականի պարագայում, ով դեմ է գնում գործընթացին, ընկնում է հեղափոխական «կատոկի» տակ։ Այս անգամ մեր ու միջազգային հանրության ներկայությամբ, առանց աչքերը թարթելու այդ «կատոկի» տակ է հայտնվել մեր վարչակազմը, և չի էլ փորձում դուրս ելնել։ Սա հարված է ՀՀ վարկանիշին միջազգային հանրության առաջ։ Իսկ իշխանությունները, ոնց երևում է, ժողովրդավարության կողմնակիցներ չեն, այլ օգտագործել են գաղափարներն ու հայտարարությունները, որպեսզի ներգրավեն բոլոր ժողովրդավարական ուժերին ու անհատներին՝ իշխանության գալու նպատակով։

Այս ամենի մեջ խորանալով՝ ոչ մի լավ եզրահանգման գալ հնարավոր չէ ներկայիս վարչակազմի մասին, սակայն, ինչպես 2018-ին մեծ հույսերով ապրող մեր ժողովուրդը և մասնագիտական հանրությունը, այսօր ևս լի է հույսով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը և՛ կկանգնեն այն արժեքների կողքին, որոնցով իշխանության են եկել, և՛ կկարողանան հաղթահարել «երրորդ կողմի ուժերի» աղդեցությունները, կթոթափեն այն՝ կառուցելով ոչ միայն ճանապարհներ, այլև՝ կերտելով ինքնիշխանություն։ Դրան տանող ճանապարհը կլինի ոչ թե բռնապետերին շողոքորթելը, այլ ժողովրդավարության դրոշակը բարձր պահելը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ