fbpx
Իրավական

Իշխանությունները ավելի կառավարելի են դարձնում կաթողիկոսին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «2018 թ. փետրվարի 19-ին էջմիածնում աղմկոտ միջա­դեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։

Մա­մուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբո­րորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առևանգել և ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։ Պատճառը եղել է 3 միլիոն դրա­մից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի եղբորորդուն պատկանող գազալցակայանից։

Մա­մուլի բարձրացրած աղմուկի արդյունքում քրեա­կան գործ հարուցվեց՝ ՔՕ 322՝ ինքնիրավչություն հոդվածով, որը հետագայում կարճվեց։ Երեկ տեղեկացանք, որ իշխանությունները վերաբացել են այս գործը, և այժմ մեծ թափով քննություն է գնում, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն։

Ակնհայտ է, որ այս քննությունը կաշկանդելու է Գարեգին Բ-ի գործողությունները և նրան դարձնելու է էլ ավելի կառավարելի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ