fbpx
Խորհրդարան

Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը․ Լուսինե Բադալյան

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Դեղերի մասին օրենքի» փոփոխության Առողջապահության նախարարության առաջարկի քննարկմանը ներկա էր նաև նախարար Արսեն Թորոսյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Նա, մասնավորապես, վտանգ է տեսնում քաղաքացիներին տրամադրվող դեղերի մասին հանրային իրազեկումը ըստ անհրաժեշտության իրականացնելու հարցում։

Սրան տարակուսած արձագանքեց Թորոսյանը․ «Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը մեր հենարանը պետք է լինի կառավարության, Ազգային ժողովում ու պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները, նման կերպ է վերաբերվում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ այդ հոդվածը հանել օրենքից»։

Այս հայտարարությանը արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը․ «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք, իշխող խմբակցությունը․․․ այո, մերժում ենք կլասիկ քաղաքականություններ, որովհետև պառլամենտը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության։ Մեզանից յուրաքանչյուրն ընտվել է ժողովրդի կողմից և իր ներկայացուցիչն է, ոչ թե կառավարության։ Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ