Ի դեպ․ իշխող ուժը՝ օգտագործելով բոլոր լծակները, շահարկում և շահագործում է այն հեքիաթը, որին մենք մեծ սիրով հավատում ենք

Հրապարակող՝

,

uxexneri lvacum

Ամենադիտվածներ

Մարդկային գոյության ամենամեծ և ամենաամուր կախվածությունը մեր իսկ սեփական պատրանքներն են։ Հենց այս էքզիստենցիալ հենակետն է, որի վրա է հիմնված իշխանության գործունեության ողջ մեխանիզմը։
Քանի որ մարդկանց մեծամասնության գիտակցությունը հակված է հեքիաթների վրա հիմնված պատկերացումներին և դավադրապաշտական հավատալիքներին, և քանի դեռ փաստարկված դատողությունները մշտապես զիջում են զգայական և էմոցիոնալ ֆանտազիաներին, իշխող ուժը՝ օգտագործելով բոլոր լծակները, շահարկում և շահագործում է հենց այդ հեքիաթները։ Դրանք վերածվում են պատրանքի կամ պահանջի և արմատավորվում անհատի աշխարհընկալման ու գիտակցության մեջ։
Այստեղից է բխում այն իրողությունը, որ մեզ ոչ թե ստում են, այլ մատուցում են այն «իրականությունը» (հեքիաթը), որին մենք բոլորս ներքուստ ցանկանում կամ քողարկված պարտադրված ենք հավատալ։ Այսինքն՝ խաղաղության գաղափարը, որն ինքնին բնական երևույթ է, մեզ մատուցվում է որպես մի մեծ պարգև կամ հերոսական գործողություն և փրկություն, որը մեզ պետք է բերվի։ Եվ այս գայթակղիչ սպասումն է, որ մեզ տանում է դեպի մի իրականություն, որը գոյություն ունի բացառապես մեր մտածողության մեջ, բայց երբեք՝ օբյեկտիվ իրականության մեջ։
Մենք հեշտությամբ ընդունում ենք և սպասում այն պատկերացումներին, որոնք մեզ պարտադրվում են։ Մեր բանականության հետ ճշգրիտ աշխատանքի միջոցով նրանք ստեղծում են այն պատրանքային իրականությունը, որն անհրաժեշտ է իրենց նպատակներին, ու դա միաժամանակ կարող է նաև համապատասխանել մեր ներքին ցանկություններին։ Չէ՞ որ խաղաղություն ցանկանալն ու խաղաղությունը գնահատելն ու արժևորելը բնական երևույթ է, և ապրիորի գոյություն ունի մեր բանականության մեջ:
Եվ հենց այս սխեմայով է, որ առաջ են տանում այն օրակարգերն ու քաղաքական մանիպուլյացիաները, որոնք անհրաժեշտ են իշխանությունը պահպանելու համար։ Նրանք լցնում են այն հեքիաթը, որին մենք մեծ սիրով հավատում ենք։

Ամենաթարմ