«Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն պաշտոնապես դարձավ «Սևիլիայի» խաղացող։
Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
30-ամյա իսպանացու պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է երկու տարով, հայտնում է «Սևիլիայի» մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում 2 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։