Ֆրանսիայի Լա-Շապել-սյուր-Էրդր կոմունայում չարագործը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակցուհու վրա։
Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ հարձակվողը ժամանակին ազատազրկված է եղել և տառապում է շիզոֆրենիայով։ Սրանից բացի, նա 2016 թվականին հայտնվել է իրապահների ուշադրության կենտրոնում, քանի որ աչքի է ընկել իսլամիստական ծայրահեղ դրսևորումներով։
Ըստ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենի՝ չարագործը մոտ է եղել ժանդարմներին, բայց թանված և նպատակ է ունեցել հարձակվել նրանց վրա։
Չարագործին բացահայտելու ու ձերբակալելու ընթացքում զինված բախում է տեղի ունեցել, որի արդյունքում նա մահացել է։ Իսկ ոստիկանության տուժած աշխատակցուհին հիվանդանոցում է գտնվում։