fbpx
Աշխարհ

Իսպանիայում մոլեգնող Նելսոն փոթորիկն առնվազն չորս մարդու կյանք է խլել

«Նելսոն» փոթորիկը, որն անցել է Իսպանիայի մեծ մասի վրայով, առնվազն չորս մարդու կյանք է խլե, հայտնում է Euronews-ը:

Ըստ աղբյուրի՝ նախօրեին Կատալոնիայի հարավում ՝ Տարագոնայում, խեղդվել է երկու մարդ ՝ 16-ամյա մի դեռահաս և 32-ամյա գերմանացի զբոսաշրջիկ, որը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել նրան:
Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, տարերքի ժամանակ ալիքները հասել են 8 մետրի՝ խլելով երկու մարդու կյանք:

Երկրի շատ շրջաններում մինչև հանգստյան օրերի ավարտը պահպանվելու է նարնջագույն նախազգուշացումը՝ ուժեղ քամու, ծառերի անկման և մշուշոտ ճանապարհների պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ