Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունն անավարտ չի մնա կորոնավիրուսի պատճառով

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունն անավարտ չի մնա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս որոշմանն իրենց համաձայնությունն են տվել Լա Լիգայի ղեկավար Խավյեր Տեբասը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը և Բարձրագույն մարզական խորհրդի ղեկավար Իրեն Լոսանոն։

Իսպանիայի առաջնությունում արդեն անցկացվել է 27 տուր։ Եվ «Բարսելոնան» 58 միավորով առաջատարն է, իսկ երկրորդ տեղում՝ «Ռեալը»՝ 56 միավորով։

Նախատեսվում է  մայիսին վերսկսել թիմերի մարզումները, իսկ հունիսին՝ առաջնությունը։

Աղբյուրը՝ Marca.

Ամենաթարմ