fbpx
Աշխարհ

Իսպանիայում ցանկանում են կոալիցիոն կառավարություն կազմել

Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլևս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձևավորելու, և պատրաստակամություն է հայտնել կոալիցիա կազմելու՝ նույնն ակնկալելով նաև Սոցիալիստական կուսակցությունից:

Կասադոն, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, ասել է, որ Իսպանիան այլևս չի կարող սպասել նման կառավարության ձևավորմանը:

«Ժողովրդական կուսակցությունը միտված է կայուն կառավարության ձևավորմանը»,-ասել է նա։

Դրա իրագործման համար Կասադոն համագործակցության կոչ է արել բոլոր կուսակցություններին՝ հայտարարելով, որ կառավարությունը պետք է կազմվի սոցիալիստների հետ միասին:

Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանի նոյեմբերի 10-ին անցկացված արտահերթ ընտրություններում, սակայն վերստին չի կարողացել մեծամասնություն հավաքել, որն անհրաժեշտ է միակուսակցական կառավարություն կազմելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ