Իսպանիայի կառավարությունը ցանկանում է երկրում աշխատաժամերի նոր համակարգ մտցնել: Ըստ դրա՝ գրասենյակային աշխատակիցների համար ծխելու և սուրճ խմելու կարճ ընդմիջումներն աշխատավարձից կհանվեն։ Այս մասին հաղորդում է Euro-pulse-ը:
Կառավարության տվյալներով՝ իսպանացիները միջինում աշխատաժամից 2 ժամ են ծախսում տարբեր ընդմիջումների համար: Օրինակ, առավոտյան ժամը 11-ին սրճարան են գնում, մի քանի ժամ էլ անցնում է ճաշի համար:
Կառավարությունն այդ առաջարկը կքննարկի նաև արհմիությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Նման գաղափարները քննարկման առարկա են դարձել նաև եվրոպական այլ երկրներում: Օրինակ, 2017 թվականին անցկացված հարցման համաձայն՝ դանիացիների 44%-ը կարծիք է հայտնել, որ ծխելու կարճ ընդմիջումները պետք է հանվեն աշխատավարձից: Լեհաստանում էլ կարծում են, որ լեհական ընկերությունները ծխողների պատճառով օրական ավելի քան 7 մլն եվրո են կորցնում: