Իսրայելի հարվածը Բեյրութի հայկական թաղամասին

Հրապարակող՝

Իսրայելի հարվածը Բեյրութի հայկական թաղամասին

Ամենադիտվածներ

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի Բուրջ Համուդ թաղամասին, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր են: Հարվածի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում: Գործակալությունը հայտնում է, որ այս թաղամասն առաջին անգամ է հարվածի ենթարկվում վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում, ինչը վկայում է Բեյրութում աճող լարվածության մասին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Իսրայելը նաև թիրախավորել է Բեյրութի հարավ-արևմտյան Ջնահ թաղամասը, որտեղ մեկ մարդ է զոհվել:  Երկու թաղամասերն էլ հեռու են Բեյրութի հարավային արվարձաններից, որոնց բնակիչներին Իսրայելի բանակը տարհանման հրահանգներ է տվել։

 

Ամենաթարմ